СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 5 из 24

Դար

ԴԱՐ

Թող որ խղճուկ է
Անարժան դեմքը
Իրական դարի,-
Ճորտացնում է նա
Արծաթի փայլով
Մարդուն՝ սնարից:

Բայց թոհուբոհում
"Առ ու տուր"-երի
Այլ արժեքներ կան,-
Հանճարեղ է նա,
Ով որ դարի մեջ
Մնում է միշտ մ ա ր դ:

Ռ.Խաստյան

Դու ի՞նչ գիտես, ախպե'ր

ԴՈՒ Ի՞ՆՉ ԳԻՏԵՍ, ԱԽՊԵ'Ր...
Դու ի՞նչ գիտես, ախպեր,
Քանի գնդակ եմ ես
Օդում կրակել,
Որ
Փոքր
Ի շատե-
Օտարությունն այս
Յուրայինի տեղ
Նվաստըս ընդունե...
Դու ի՞նչ գիտես, ախպե'ր,
Քանի՞ անգամ եմ ես
Օտարի առաջ՝
Լեզուս կծելով,
Լռին ծնրադրել...
Դու ի'նչ գիտես, ախպե'ր,
Որքան, որքա՜ն եմ ես
Որպեսզի ապրեմ՝
Ինքս ինձ սպանել...
Դու ի՞նչ գիտես, ախպե'ր:
Գիտենալու համար
Հարկ է հո'ս լինել:
Ու չգիտեմ, նույնիսկ,
Օրհնե՞մ թե անիծեմ
ՔԵԶ՝
Բա'խտ հայի... թե՝ խելք:
Ռ.Խաստյան

Ես այնտեղ չէի

ԵՍ ԱՅՆՏԵՂ ՉԷԻ…

Ես այնտեղ չէի լոկ ֆիզիկապես,-
Չէին խլանում իմ ականջները դղրդոցներից,
Չէին կուրանում աչքերս փոշոտ՝ կրակ-լույսերից,
Եվ իմ սիրտը չէր վրեժի բոցով վառվել-մոխրացել,
Կամքն էլ իմը չէր, որ դուրս էր ժայթքել դարավոր քնից:
Հրաձիգը պինդ ձեռքում սեղմողն էլ՝ ես չէի այնժամ,
Ես չէի նաև մտքին դնողը. "վերջին փամփուշտը՝ թշնամու համար..."
Աչքերն արյունոտ, Հոգին՝ պարզամիտ,
Վերջին գրոհով,
Հաղթանակ տանող հայորդին չէի,
Իր միակ ուխտը. « հայրենի իմ հող», -
Աղոթքի նման լուռ շշնջացող,
Հանուն իր նախնյաց փառքի ու պատվի,
«Ի զե՜ն» գոռացող ու առաջ նետվող,
Թշնամուն քշողն էլ՝ չէ', ես չէի,
Հանուն իր խղճի,
Հանուն սուրբ հողի,
Հանուն իր որդոց
Շուշին ազատող մարտիկը չէի...
Բայց մեջն էի ես մի կաթիլ արյան նրա երակում,
Որը թափվում էր սրբազան հողում առանց վախ ու դող...

Փա՜ռք քեզ իմ մարտիկ, ազատամարտիկ,
Ես քեզ հետ չէի ֆիզիկապես, լոկ:
Իմ ողջ էությամբ քեզ հետ էի ես
Իմ հայոց հերոս...

Ռ.Խաստյան

Ես չգիտեմ

ԵՍ ՉԳԻՏԵ'Մ...

Ես չգիտե'մ
Ապրածն անձանց,
Երբ լսում են.
«Դու կորած ես…»

Անհնար է
Բայց դիմանալ,
Երբ լսում ես.
«Սիրելիդ դատապարտվա՜ծ է...»

Ռ.Խաստյան

Երազ

ԵՐԱԶ

Լինել շնչահեղձ կրքաբորբ ու խեղդող շշունջներիդ տակ,
Ծաղկուն քնքշանքիդ բուրմունքից գժվել-խենթանալ,
Ներշնչել ու մեռնել շնչից քո վառող, խելառ, սիրահար,
Երջանիկ Հոգուդ գաղտնի տնքոցով... վերջանալ:

...Ու թռչել, ու թռչել, ու թռչել դեպ հավերժը սկզբի,
Կտրել հորիզոնը, անցնել, գալ ծոցը քո տաք,
Ու արձագանքը լսել խելահեղ, տրոփող քո սրտի,
Երազել, երազել, երազել ու... արթնանալ:

Ռ.Խաստյան