СТАНЬ VIP
Самвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 3 из 24

Լինում է, չի լինում

ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ' ԼԻՆՈՒՄ...


Ընկա'ր երկնքից, իմ սիրո Աստված,
Կամքդ ի կատա՜ր, այդպե'ս ցանկացար,
Էլ ի՞նչ ղողանջներ փշրվող սրտից,
Երբ աղոթքն առ քեզ՝ դարձավ զառանցանք:


Դու Աստված չէի'ր,- մի՜տքս էր խավար,
Հոգիս՝ կույր ու խուլ մի հավատացյալ,
Զոհն եմ ես եղել իմ իսկ հավատի,
Դու՝ իմ հավատը... ամենադժվար:


Ընկա՜ն, փլվեցին երկինք ու գետին,-
Հանում եմ, հանու՜մ խաչը շալակիդ,
...Ես կարծում էի, թե Աստվա՜ծ էիր,
Դու իրականում կու՜ռք անգամ չէիր:


Ընկա'ր երկնքից, իմ սիրո Աստված,
Կամքդ՝ ի կատար, այդպե'ս ցանկացար,
Ի՞նչ սիրո Աստված երկնակամարին,
Երբ փշուր եղավ հողե կուռքն անգամ:


Ռ.Խաստյան

Պոետ լինեիր

ՊՈԵՏ ԼԻՆԵԻՐ...

Պոետ լինեիր՝
ինձ կգրեիր
նամակով՝ ապտակ
ու հանգավորված.
«Մոռացի՛ր դու ինձ,
Իզուր մի սպանիր
Քո մեջ թիթեռին
Կրակով գերված»

Պոետ լինեիր՝
ինձ կգրեիր
խոսքովդ հարված,
բայց չափավորված.
«Ծաղիկ ես ալվան,
Ես՝ անցորդ հարբած,
Քեզ ի՞նչ է տալու
Իղձն իմ մոլորված»

Պոետ լինեիր՝
ինձ կսպանեիր
շղթաների մեջ
ոսկյա բառերիդ...
Պոետը ես եմ,
որ սիրել է քեզ՝
չպոետին իր,
առանց բառերի...

Ռ.Խաստյան

Քչից էլ քիչ է

ՔՉԻՑ ԷԼ ՔԻՉ Է
Անհամբեր եմ դարձել, տեսնես, ինչի՞ց է,
Նեղվում եմ, երբ նորի փեշը հնից է,
Երբ հինը՝ նորի համառ զինակիցն է,
Երբ նորի հացը՝ դառը ալրից է:
Անհամբեր եմ դարձել,- խեցուց խխունջի
Կյանքը շփացած՝ հայհոյում է ինձ,
Դանդաղ է, դանդա՜ղ է Երկիրը շնչում.
Թթվածին չկա լճացած օդում:
Անհամբեր եմ դարձել,- վազելը՝ սողալ է,
Ապրելը՝ քնել է, սպասումը՝ դողալ է,
Դարի վայրկյանը պայման է, խոտան է,
Վայրկյանի դարը՝ անշարժի օրրան է:
Անհամբեր եմ դարձել, տեսնես, ինչի՞ց է,
Դա իմ էության՝ Է-ի միջից է...
Ձայնն է ինձ հուշում, (այն երկնքից է) -
«Ժամանակը քո՝ քչից էլ քիչ է...»
Ռ.Խաստյան

Դու

ԴՈՒ
Դու նրանցից ես... ում որ... ատում են... սիրելուց հետո...
Դու նրանցից ես, ով որ մտնում է խորքերը սիրո
Ու դուրս չի գալիս այնտեղից երբեք՝ անգամ մեռնելով:
Դու նրանցից ես, որոնք կոչվում են «ճակատագրական»,
Դու նրանցից ես, որ չեն ունենում մի գրավական,
Որ արդարացնեն իրենց թափանցումն այն հյուլեի մեջ,
Որ կոչվում է ս ե ր:
Դու նրանցից ես, որը խախտում է ամենայն անդորր,
Որ առանց զգալու առաջացնում է փոթորիկներ խոր,
Դուրս գալու երբեք էլ չթողնելով...և ոչ մի ծղոտ:
Դու նրանցից ես, ում հանդիպելուց
Մարդ խաչ է քաշում
Եղած-չեղածի ու լինելիքի հստակ պատկերին,
Դու նրանցից ես, որ նմանվում է ծարավ հագեցնող վերջին կաթիլին,
Վերջին փշրանքն ես վերջին բոքոնի,
Վերջին կկտանքը անիրավ կյանքի,
Վերջին համբույրը հրաժեշտների,
Վերջին Ժպիտը մահամերձների:
Դու նրանցից ես, ում հանդիպելը երջանություն է,
Ու...դժբախտություն: Եվ... անուղղելի՜:
Դու նրանցից ես, ով... չէ՛, չփոխեց իմ էությունը,
Ա՜խ,
Որովհետև
Ես
Հյուսել էի
Մինչ քեզ տեսնելս
Իմ սիրո բույնը...
Ռ.Խաստյան

Կյանք

ԿՅԱՆՔ
Անքնությունն ես՝ սրտիս ծանրացած,
Հացն իմ՝ բորբոսնած, զենքն իմ՝ փչացած,
Փակ շրթունքներիս՝ հսկա մի փականք,
Խաբուսիկ ճամփան՝ իմ մոլորության:
Ուսերիս բազմած անտանելի բեռ,
Անկարող ու հաշմ, թուլացած զույգ ձեռք,
Ժայռերից հյուսված անմատչելի լեռ,
Գլխիս ծանրացած յաթաղան անտեր:
Ախոյան անհաղթ, դուշման տմարդի,
Ընկեր միամիտ, բարեկամ՝ անմիտ,
Հոգսից անտեղյակ հարբած ամուսին,
«Մեղայի» չեկող անառակ որդի:
Բամբասող քույրիկ, եսասեր եղբայր,
Խորթացած ծնող, նախանձ հարևան,
Լոկ սիրելին իմ այդպես էլ չեղար՝
...Վիճակախաղում ինձ հասած՝ իմ կյանք...
Ռ.Խաստյան