Գիտե՞ս,
Բառերն իմ անդամալույծ դարձան:
Վայր ընկան ու կոտրվեցին,
Երբ դեպի քեզ նրանց մի օր
Սիրով զինած՝ ուղարկեցի...
Ու երբ նրանք
Հանդիմանանքին հայացքիդ հանդիպեցին՝
Չդիմացա՜ն, ընկրկեցի'ն:
Միանգամի'ց, կաթվածահար եղան կարծես,
Անսեր: Ասել է թե՝ անթթվածի՜ն...
Ռ.Խաստյան
120 записей блогов • Страница 14 из 24
Ահա,
Կրկին եկավ,
Բացվեց մի օր:
Ստիպեց ապրել ինձ՝
Հուշերով...
Ռ,Խաստյան
Կրկին եկավ,
Բացվեց մի օր:
Ստիպեց ապրել ինձ՝
Հուշերով...
Ռ,Խաստյան
ԹԱԽԻԾ
Անկում ապրած օրեր կորած,
Մեկը մեկի ետևից,
Անցավ կյանքն այս անհետադարձ,
Ցավն էլ պահեմ աշխարհից:
Ա՜խ, կորոստնե'ր, օր-կորուստնե՜ր,
Միահավաք բառում՝"կյանք",
Կարկամել են երազներն իմ,
Իղձերն իմ էլ ի՞նչ հուսան...
Ռ.Խաստյան
Անկում ապրած օրեր կորած,
Մեկը մեկի ետևից,
Անցավ կյանքն այս անհետադարձ,
Ցավն էլ պահեմ աշխարհից:
Ա՜խ, կորոստնե'ր, օր-կորուստնե՜ր,
Միահավաք բառում՝"կյանք",
Կարկամել են երազներն իմ,
Իղձերն իմ էլ ի՞նչ հուսան...
Ռ.Խաստյան
Գերությունից փրկվել՝
Ազատություն
Դեռ չէ':
Փախչել կարող ես
Հետապնդումից,
Ինչպե՞ս քեզնի՜ց փախչես:
Հեշտությամբ կնկնե'ս
Ա՜յլ կերպարով
Գերությունից գերություն,-
Կապանքները զգացողին՝
Միշտ էլ՝
Իշխանությու'նն է գերելու:
Ռ.Խաստյան
Ազատություն
Դեռ չէ':
Փախչել կարող ես
Հետապնդումից,
Ինչպե՞ս քեզնի՜ց փախչես:
Հեշտությամբ կնկնե'ս
Ա՜յլ կերպարով
Գերությունից գերություն,-
Կապանքները զգացողին՝
Միշտ էլ՝
Իշխանությու'նն է գերելու:
Ռ.Խաստյան
Ես ասում եմ, - չե'ն հավատու՜մ,
Ախ, շա՜տ ափսոս:
Ես զգում եմ, - չե'ն նկատու՜մ,
Հայացքներով՝ պարսավակում,
Անբառ, անխոս...
Քմծիծաղում,
Խնդում՝ թաքուն կամ բացեբաց
Իմ մանկացած մտքի դիմաց:
Մինչդեռ՝
Մինչդեռ
Ես ո'չ մի բան չե'մ հորինում:
Միթե՞,
Միթե՞ մեղավոր եմ,
Որ Էկրանից այնկողմ եղած
Մանուշակի բույրն եմ զգում...
Ես ասում եմ, - չե'ն հավատում...
Ես զգում եմ, - չե'ն նկատում...
Ռ.Խաստյան
Ախ, շա՜տ ափսոս:
Ես զգում եմ, - չե'ն նկատու՜մ,
Հայացքներով՝ պարսավակում,
Անբառ, անխոս...
Քմծիծաղում,
Խնդում՝ թաքուն կամ բացեբաց
Իմ մանկացած մտքի դիմաց:
Մինչդեռ՝
Մինչդեռ
Ես ո'չ մի բան չե'մ հորինում:
Միթե՞,
Միթե՞ մեղավոր եմ,
Որ Էկրանից այնկողմ եղած
Մանուշակի բույրն եմ զգում...
Ես ասում եմ, - չե'ն հավատում...
Ես զգում եմ, - չե'ն նկատում...
Ռ.Խաստյան