СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 11 из 24

Անունը քո

Գիտեմ,
Կրկին անգամ տողերն իմ այս
Պիտի մնան անպատասխան:

Գիտեմ, այո,
Հնարավո'ր է, և...
Ո'չ մի գրածս չկարդաս:

Թեև... չեմ էլ ուզում, բնավ,
Խաղաղությունը քո
Լինեմ խախտած...

Ապրիր, անգի՜ն:
Հանգի՜ստ ապրի'ր:

Միայն հիշիր.
Ինչ-որ տեղ,

Անձրևների ներքո անդուր,
Ջրհեղեղին ճակատագրի,
Հանց խաղալիք,

Ճրագի պես
Կայծկլտում է...
Արդեն մարող
Անունը քո...

Լռեմ

ԼՌԵՄ...

Հարկա՜վ,
Հարկա'վ, ձոն կուզեյի գրել ես էլ:

Երգել ապրուստը գովական՝ հայրենիքում,
Բարքն ու վարքը գովերգել իմ եղբայրների
ՈՒ քույրերի,
Փառաբանել կուզենայի... թագավորի՜ս,
Ու լուսավոր միտքը նրա՝ նման հրի...-

Սակայն,
Կպապանձվի լեզուս՝ նման ստից:

Ու... չե'մ երգում,- ողբում եմ ես,
Ժողովուրդ, քե'զ:

Ու նաև, քեզ՝
Բախտի բերմամբ նրա գլխին բազմած՝ թագավորի՜դ...

Եվ,
Ի՞նչ է սա:
Ճակատագի՞ր, անմտությու՞ն, վախկոտությու՞ն, փոքրոգությու՞ն...

Երջանկության հանգրվանին հասնելու համար
Անհրաժեշտ է... քանի՞ գարուն...
Թագավոր իմ, (ապրա'ծ կենաս),- քե'զ եմ հարցնում...

Նույնիսկ աչքը մորե կույրի,- կնկատի՝
Այստեղ մի բանը՝ այնպես չի:

Հա, խորն եղած տեղն է ընտրում՝ ձուկը, ջրի:
Հա, ասում են, արժանի է ժողովուրդ էլ՝ ԻՐ ընտրյալին...

Էլ... չխոսենք ընտրյալներից...
Կա՝ ինչ որ կա:
Հիմա՝ դու ես. մի բան... չանե՞ս....

Էլ ի՞նչ ապրել,
Խոշտանգվել է երբեմնի կենսառատ ոգին ժողովրդիս,
Ո'չ թե ապրել,
Չի մնացել նրա ներսում ՇՆՉԵԼՈՒ հույս.
Չի ուզում նա ձեռքիդ ներքո հայրենական օդը շնչել,-
Էլ Ի՞ՆՉ ասեմ... ...

[Продолжается]

Տաղանդդ հմայում է, համենայն դեպս

Որքան, ա՜խ, գեղեցիկ ես գրում դու,-
Խոսքը քո ամեն՝ մարգարի՜տ, ալմա՜ստ...
Մտքին ինչպե՞ս լինել էլ հաշվետու,
Բառերիդ միջից՝ նուրբ ու սիրառատ:

Տաղանդավոր իմ սրիկա,գրի՜ր,
Բայց ո'չ ինձ համար. կյանքն ապրել եմ իմ...
Բառդ մոգական՝ ուրիշին հղի'ր,
Իսկ այն ինչ հարկ էր ինձ՝ ես հասկացա:

Տաղանդավոր իմ սրիկա, գրի՜ր...
Եվ մեկ ուրիշն ընկնի թող ցանցը քո,
Ես կարդալու եմ քեզ, շարունակի՜ր...
Եվ... աջն եմ քո սեղմում՝ տաղանդավոր...

Քեզ

Քո խելացի աչքերի
Անհուն, անծիր խորքերում
Այնքան թախիծ կա պահված,
Այնքան կարոտ՝ երազուն:
Քո խելացի աչքերի
Անհատակ խորության մեջ
Կուզենայի ես սուզվել,
Քեզ հասկանալ մինչև վերջ:
Բայց թախծի ու կարոտի,
Զսպված զգացմունքի ներքո,
Ժպիտի տակ քողարկված,
Ինչ-որ բան կա՝ ինձ վանող:

Ու, հարվածից, գլխահակ,
Հեռանում եմ՝ հուսախաբ.
Ուրիշի'նն ես, ուրիշի՜ն...
Ա՜խ, այսքան էլ ծանր ցա՜վ...

Ռ.Խաստյան

Գիսաստղ

Հանգիստ, խաղաղ
Բոլոր հայտնաբերված աստղերն
Իրենց համար
Փայլատակում, շողում
Եվ առկայծում էին
Երկնակամարում,
Հիացնում՝ մարդուն...

Մի աստղ էլ կար:
Լրիվ անհայտ:
Ուզում էր նա էլ
Հայտնաբերված լինել
Մյուսների նման:
Մյուսների նման,
Իրեն էլ որոնեն մի օր,
Գտնեն ու հիանան...

Բայց՝ ժամանակն անցնում էր...

Մարդիկ՝
Երազներից,
Երկնքից՝ հոգնած,-
Սսկվել էին:

Կամ՝ պառկած էին,
Աչքերը փակած,
Հուսահատված նաև,
Կամ,
Մի քանիսն էլ՝
Դեռ քայլում էին խավարի միջում միապաղաղ,
Հուսո հայացքն իրենց
Դեմին հառած,
Բայց... ո'չ աստղերին:

Այնժամ,
Անհայտ Աստղիկը մեր
Չդիմացավ:
Թևեր առավ,
Ոգևորվեց,
Թ Ռ Ա՜ Վ...
Ասելով իրեն.
"Եկել է ժամը քո,
Ուրեմն, Օ'ն, առա'ջ:"

Ու...
Ցայգալույսին,
Օրերից մի օր,-
Մարդիկ նկատեցին
Երկնքի վրա...
Խամրած կիսալուսնին...
Որի վրա
Թևերն էր իր փռել
Կապտասպիտակածիրանագույն մի փոքրիկ գիսաստղ...
Հաղթանակի ժպիտը՝ երեսին...

Ռ.Խաստյան