СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом
120 записей блогов • Страница 12 из 24

Չներեցի՜

Սրտումս հանգել է հրդեհը,
Դա մեխքը չէ տարիների,
Չգիտեմ, ինչումն էր մեխքս,
Երբ ասացիր ինձ."Հեռացի՜ր..."

Քմահաճու՞յք էր քո կողմից,
Թե պղտոր էր այնժամ Հոգիդ,
Բայց... հիշում եմ նորից-նորից.
Ձմեռ եկավ ամռան կեսին:

Ու կասեցրեց թռիչքը մեր,
Հրթիռն ընկավ գիրկը վշտի ,
Արցունքը մեզ չհեղեղեց,-
Ես գնացի: Դու մնացիր:

Քեզ այլևս ես չտեսա,
Ու ջնջեցի իմ անցյալից.
Հիմա ոչինչ էլ չխնդրե'ս,-
Նույնքան հեռու եմ քո "Ես"-ից:

Այսօր կրկին ես հասկացա.,-
Ճակատագիրը մեղք չունի.
Կարելի է և... մոռանալ,
Գիտե՞ս, սերն էլ իր վերջ ունի:

Ես չգիտեմ ոնց ես ապրում
Ինձ հետ չապրած, ուրիշ կյանքում,
Լալի՞ս ես... կամ գուցե խնդում
Հիշողության սարդոստայնում:

Քեզ հետ... առանց սիրո՞ ապրել,
Դառնալ գերին քո հաճույքի՞...
Ո'չ, չուզեցի էլ քեզ տանջել,
Երբ ասացիր ինձ. "Հեռացի՜ր":

Բայց... ճչում է քո հայացքը,
Ուղիղ նայում իմ Հոգու մեջ...
Անդրադառնում արձագանքը
Եվ... "Հեռացի՜ր"-դ սնամեջ:

Կուզի նման տանելու եմ,
Խաչն իմ ծանր. անհույս մի սեր...
Փոխարենը... խաչվելու եմ. ...

[Продолжается]

***

Մանրացա՜ր,
Ախ, դու՜ էլ մանրացար, Հոգիս,
Այլոց նման դու է'լ ընկար
Վարկենական ճղճիմի գիրկը...
Քեզ էլ հաղթեց,
(Անպատերա՜զմ),
Շահույթի կիրքը...

Եվ ո՞վ շահեց,-
Մարմի՞նը քո...
Մոլորությու՜ն, (ի սեր Աստծո),
Շահող չկա':
Միայն, միայն
Տանուլ տվեց
Ներքինը քո:

Ռ.Խաստյան

Քոմմենթների հետքերով

"Լինե՞լ, թե՝ չլինե՜լ..."
Այս հարցից ավել,
Մեկ ուրիշն է, որ
Մեզ է հուզելու.
"Այս համընդհանուր
Թոհուբոհի մեջ.
"Բա, ՄԵՆՔ Ի՞նՉ անենք..."

Ճիշտը որ ասեմ՝
Ե'ս էլ չգիտեմ:

Բայց
Գիտակցում եմ.
Այս պղտոր ջրում,
Փայլունն ամենքից,
Նաև՝ խոցելին,
Նաև մշտական թիրախը՝ չարի,
Լինելու ենք ՄԵՆՔ
(ԱՆ)հարմար պահին...

Ու չմոռանանք.
Ցրված ենք նաև
Մոլորակով մեկ...

Ուրեմն՝
Խնդրե՜՜՜՜մ,
Անհեթեթ բառեր բերնից չթռցնենք...

Խելոքը միշտ էլ վերջն է ծիծաղում,
Ընթացքում՝ լռում:

Արդ՝ լավ է՝ լռենք...

Ռ.Խաստյան

***

Անցյալն իմ
Փոխել ուզեցի:

Սուրացող
Ավտոների
Շարասյանը՝
Ձեռքով արեցի...

Չկանգնեցին:
Հակառակ
Ուղղությամբ
Էին ընթանում:

Ռ.Խաստյան

Մտորումներ

Դարուփոս է, խորդուբորդ է կյանքն, իրավ,
Դու չես կյանքիդ, բախտիդ տերը լիիրավ,
Կգա մեկը ու կկանգնի քո շնչին,
Շնչահե'ղձ ես. (կուզե՞ս՝ լռիր կամ կանչիր:)
Ու կդառնաս գերին սեփական մտքիդ,
Ինչ էլ անես՝ զենք է հենված ճակատիդ,
Կուզես՝ անեծք տեղա գլխին աշխարհի,
Կամ թող ճաքեն շրթունքներդ՝ աղոթքից:
Ինչ էլ ուզես, ինչ էլ անես՝ գերի ես...
Թե ուրիշի գերին էլ չես...՝ ԱՆՊԱՅՄԱ'Ն
Գերել է քեզ ամբողջովին մի մեծ «ԵՍ»,
Ու կազատվե'ս... թե շղթայես ԴՈՒ' նրան...

Ռ.Խաստյան