СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом
120 записей блогов • Страница 13 из 24

***

Ես հեշտ եմ գրում:
Եվ, ճիշտն ասած՝ գրողն էլ ինքս չե'մ,-
Զույգ ցուցամատերս են
Էկրանի առաջ տառեր շխկցնում...

Այսօր...
Այսօր նրանք "հիշել են" քո մասին,
Նաև այն,
Որ կյանքը չար
Չցանկացավ այդպես էլ
Տեսնել մեզ... միասին...

Ի՜նչ արած...
Գալիս է ժամանակ,
Երբ ամեն մի քայլ այս աշխարհում
Թվում է սին...

Ամեն ինչ անելու եմ ես,
Որ չհիշես այլևս իմ մասին...

Ես չեմ գրում. -
Տողերն այս
Կրկին "ցնդած" մատներս շխկցրին...

Ռ.Խաստյան

Գնա'

Դու չես, դու չես, դու չես ինձ թագադրել,
Ու կուռքն ու փառքը էլ չեմ եղել խղճուկ կյանքիդ,
Արհամարհե՜լ ես ինձ , գիտեմ... Դե, ի՜նչ...
Մրմունջդ աղոթքի՝ մեկ ուրիշին ուղղիր...
Չար չեմ, գիտե'ս: Եվ ո'չ էլ հիշաչար.
Չարը ներել գիտեմ, խեղճին գիտեմ սիրել...
Բայց...
Ուժ չկա իմ մեջ Նոր խարդավանք տանել...
Գնա',
Ծնկի չգա'ս իմ դեմ –
Դու՜ չես, դու' չես... ինձ թագադրել...

Ռ.Խաստյան

Խոհեր

ԽՈՀԵՐ

Ես՝
Տասնութամյա գեղեցկուհիս,
Թեթև ելա ճամփա:

Խութոտ էր իմ ուղին,
Սակայն անցա,
Կարծես թե՝ անթերի...

Հիմա
Հասել եմ ես խաչմերուկին:
Կեսդարն էլ՝ շալակած...

Ծանրանու՜մ է
Բեռն իմ
Տարիքի...

Խաչմերուկից այնկողմ՝
Խորդուբորդ,
Մի ճանապարհ՝

Կանցնե՞մ, արդյոք:
Ուժ ու փորձ
Կհերիքի՞...

Ռ.Խաստյան

Հու՞շ, թե՝ երազանք...

Օ, չի' կարող լինել այդպես, - կասես դու ինձ,
Օ, չի' լինում այդպես, – կպնդեն բոլորը,
Հուշ չի' դառնում չապրած կյանքը երբե՜ք,
Հորինում ես բանե՜ր, որ հերքվող են...

Ա՜խ,
Գիտեմ, գիտե'մ, գիտե՜մ,
Ե'ս էլ գիտեմ ձեզ պես,
Ե'ս էլ գիտեմ ապրե՜լ,
Երկիրն էլ՝ կլո'ր է...

Սակայն,
Սակայն կասի՞ մեկն ինձ,
Ինչպե՞ս, ինչպե՜ս անել,
Որ
Չապրածիդ համար
Ոչինչ չհատուցե՜ս...
Որ, չլացե՜ս ճամփին,
Այն էլ՝ ետ դառնալուց...
Չտառապես-մեռնես
Քո հորինած սիրուց:


Ի՜նչ էլ ասեն՝ այս է.
Կյանքն էլ՝ մի երազ է:
Ես էլ՝
Դե գերին եմ ես էլ... ներշնչանքիս...
Իսկ դու՝
Կա՞ս թե չկա՞ս, արդյոք,
Միևնու'յն է:
Չեղած մի հուշ ես դու՝
Կյանքիս... երազանքից...

Ռ.Խաստյան

Մի արահետ թող ինձ

ՄԻ ԱՐԱՀԵՏ ԹՈՂ ԻՆՁ

Մի արահետ թող ինձ, գիտակցություն,
Մի արահետ՝ նեղլիկ, փոշոտ, անլույս,
Ետ կդառնա մի օր, որով, Հոգիս
Պայծառ ու լուսավոր ճամփաներից ուրույն...
Մի արահետ թող ինձ, գիտակցություն,
Տոկուն մնա', անգի՜ն,
Չընկնե'ս խելքին սրտիս,
Նայի'ր ու տե'ս, և զգա' –
Խենթուխելառ Հոգիս,
Ինչպես ընկավ սիրուց,
Ինչպես խաբե՜ց կյանքն ինձ...
Բանտվել չուզե'ց Հոգիս, այո',
Չցանկացավ,
Ազատատենչ էր նա, ուրիշ «մսից»:
Հա', չիմացավ այդպես՝ թե ի՜նչ է գերություն...
Առանց որի չկա սակայն... իմաստություն:
Մի արահետ թող ինձ, գիտակցությու'ն,
Ես սողեսող կգամ,
Կգամ ես չորեքթաթ...
Լինի թեկուզ և արահետն այդ՝
Տուն բերող... վերջին իմ փակուղին,
Հոգիս վկա՝ Կ Գ Ա Մ...

Մի արահետ թող ինձ...

Ռ.Խաստյան