СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом
120 записей блогов • Страница 9 из 24

Չհավատա'ս

ՉՀԱՎԱՏԱ'Ս...

Ով ինչ ասի՝ չհավատաս...

Չհավատաս, որ երբևէ ինձ կարող էր կոտրել սերը...
Չհավատաս, որ ծովափից բարձրացել եմ լեռը...
Չհավատաս, որ իմ զարդը՝ նվիրել եմ անծանոթի...
Չհավատաս, թագուհու պես եմ ես քայլում՝ հագուստներով իմ ցնցոտի...
Չհավատաս, ապտակներին՝ ժպտացել եմ...
Չհավատաս, լուտանքներին՝ դիմացել եմ...
Չհավատաս, դավի դիմաց՝ խնդացել եմ,
Չհավատաս, հարվածներից՝ խեղճացել եմ,
Չհավատաս, անանց ցավից՝ խենթացել եմ...

Չհավատաս, եթե ասեն թե ոռնում եմ գիշերները անզոր ու խեղճ:
Չհավատաս, քեզ իմ մասին ի՜նչ էլ ասեն, ի՜նչ էլ ասե՜ն...

Չհավատաս, եթե ասեն՝ սիրում եմ քեզ...
Ես ուզում եմ... որ ինձ... ուժեղ հիշես...

Ռ.Խաստյան

Հոգնություն

Հոգնել ես...

Այնքա՜ն ես հոգնել,
Որ հոգնությունդ,
Մեջդ բանտարկված
Մոլագարի պես,
Կոկորդիդ ընկած՝
Ներսից խեղդում է...

Իսկ դու,
Հոգնածդ
Քո հոգնությունից,
Այդ մոլագարին
Բա՞ց ես թողնելու
Իր բանտախցից...

Նա' էլ,
Ուժիդ հմայքին՝
Սիրահարվածը,
Արի ու տե'ս... որ,
Քեզնից հեռանալ
Չի կարողանում...

Ու ի՞նչ է ստացվում,-
Իրարով ապրած,
Իրարում ձուլված,
Իրարով հոգնած,
Իրարից զզված

Դու՜...
Հոգնությու՜նդ...

Լրիվ անտարբեր
Դրսի աշխարհին,
Եղած-չեղածին,
Լույս ու խավարին...

Ու մի'շտ՝ միասի՜ն
...Լուռ վերածվում եք
Բանտված փղձուկի՞...

...Ու'
Քանի՜ տարի
Աչքերի միջից
Գեղեցիկ կնոջ
Ե'վ հեզ, և' խոնարհ
Ժպտում է, ժպտու՜մ
Լուռ ու գլխիկոր...
...Մի մեծ հոգնություն...

Ռ.Խաստյան

ԽՈՀԵՐ

Ու ամրոցի խարխուլ պատի քարերի պես
Մեկը՝ մեկից առաջ ընկած,
Մեկը՝ մեկին հրմշտելով,
Կամ ետևից մեկը՝ մեկի, գլորվելով,
Հանձնվում են իմ օրերը... պատմությանը...

Նույնիսկ մի հուշ չի մնալու ժամանակից,
Իմ ապրածից
Որն անվանվի. « Սա այսինչի անձնականն է»:

Գիտես, ինչու՞:

Այս տառերն էլ,
Որոնցով գրում եմ հիմա,
Նյութական, ֆիզիկական են...

Մինչդեռ,
Անձնականն իմ
Միշտ եղել է... հոգեկանը...
Այն պատմությանն ինչպես հանձնե՞ս:

Միթե՞ բառեր ես կգտնեմ
Բացատրելու կամ գրելու,
(Ու այդպիսով՝ պատմությանը
Զգացմունքներն իմ ի պահ տալու):

Ո'չ:
Նյութեղեն այս աշխարհում
Իմաստ չունի հոգեկանը՝ ցուցանելու...

Ռ.Խաստյան

ՄԱՆԿԱՆԱԼ ՆՈՐԻՑ՝ ՀՐԱՇՔ ՎԵՐԱՊՐԵԼ

Մինչ դու քնած ես՝
Գիտակցությունս խաղեր է խաղում,-
Մանկանում եմ ես
Ու... երջանկանում...

Տեսնել եմ ուզում
Հենց հիմա,
Կողքի'ս.
Ժպտացող դեմքեր,
Անկեղծ հայացքներ,
Ծաղկուն հոգիներ
Ու երջանիկնե՜ր...

Ու մեկ էլ ինձ պես՝
Անհոգ ու զվարթ
Չարաճճիներ,,,

Հա': Ի՞նչ կլինի՞,-

Բոբիկ, անլվա մի քիչ վազվզեմ,
Շանը՝ քար գցեմ,
Կատվին՝ «փիշտ» ասեմ,
Դեմի հորթուկի ականջից քաշեմ,
Մորս ասածին ականջ չդնեմ,
Հետո էլ տուն գամ՝ լուտանքներ ուտեմ,
ՈՒ... հորս, հո՜րս,
Արքայից Արքա Պապա-Հայրիկիս
Խրախուսական ժպիտը տեսնեմ...

Ախ, թե իմանա՜ս,-
Աղաղակելու պատրաստ վիճակում
Հոգիս անցյալի կարոտն է մաշում...
Իմ անշուք,
Բայց տաք,
Անպաճույճ,
Համեստ,
Անգույն,
Աննկատ
Մանկությանն եմ իմ
Այնպե՜ս կարոտում...

Ու... խենթանալով՝
Հիշողությունից
Ուզում եմ նորից մի թայլուկ* զգալ ինձ...

Իսկ դու... քնել ես...
Ադա՜մ, մարդ Աստծո,
Օրը ցերեկո՞վ...

Քեզ ի՜նչ է եղել...
Հիվանդացած չե՞ս...
Մարդ էլ՝
Արթմնի հրաշքը թողած՝
Պառկի ու... քնի...

Դե, ե'լ, ե'լ, ե'լ, ե'լ...
Մի-մի քար առնենք,
Գնանք՝ անիծենք
Հերն
Հարևանի
Ապակիների... ...

[Продолжается]

ԿՈՐԾԱՆՈՒՄ

Ա'յն
Կուզենայի տեսնել, Մարգարեին,
Ով անթարթ
Աչքերին իմ կնայի
Ուղի'ղ,
Կասի',-
ՍԱ է լինելու ՄԻ ակնթարթ հետո....

Իսկ ես...
Ես կժպտայի ու կասեի,-
«Զրո է կյանքն այս,
Կլոր zero!
Ցինիզմ:
«Որ մենք՝ հերոս»

(Օտյա'ն, ականջդ կանչի'...
Չկա՞ս,- ինչպե՞ս կանչի՞...
Հա-հա...
Իսկ...
Ի՜նչ է՝
Կարծիքովդ, եղածներս՝ կա՞նք,-
Մաքու՜ր ցինիզմ...)

... Իսկ, հետո,
Սեփական հանդգնությունս
Զենք դարձրած,
Կհարցնեի.
«ՈՒ՞մ կողմից է
ԿՅԱՆՔ կոչեցյալն այս...
Դրաման... այս... ստեղծված...»

Աստծո՞...
Հապա...
Հապա
Ինչու՞ է
Այն...
Թերի...

Ինչու՞, ինչու՞, ինչու՞
Չհեռացրեց Աստված
Քմծիծաղն իմ շուրթերի,

Երբ
Ե'ս,
Քմծիծաղո'վ, այո',
Իմանալով վախճանը՝
Սկիզբն էի դնում... տեսիլքների՜ս...

Օ՜ֆ...
«Ильф и Петров»,-

Հոգնեցի... ինձնից...

Տո: Բա: Ինչ: Անեմ: Ինձնից՝ չհոգնեմ...
Մի' Հոգում... այսքա՜ն... մտքե՜ր...

Ու
ԱՅՍՊԻՍԻ
Լուրջ բարդության
Ու
Իրարամե՞րժ....

Հե՜յ... հե՜յ...

...Հիմա...
Հենց հիմա,
Հենց նոր,
Վստահության
Լեռը դարավոր
Մեն-միակ
Շիտակ
Խոսքի պայթյունով՝
Երկինք հանեցի...
...

[Продолжается]