СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился
120 записей блогов • Страница 20 из 24

Տխուր պոեմ

Ի՜ՆՉ ԷԻՆՔ ԵՎ Ի՜ՆՉ ԵՆՔ ԴԱՌԵԼ...

Թփրտալով ուժգին,
Մեկ-մեկ՝ նվաղելով,
Լռում էիր, սրտի'կ,
Դե հիմա էլ, լռի'ր:
Քո խոսքերն են անզոր, ինչպես մի խաղալիք,
Մարդկանց ոտքերի տակ դու մի ընկնիր:
Ոչի՜նչ չե'ս փոխելու,
Եվ ո՜չ մի թիզ անգամ՝ սայլը չի շարժվելու:
Իսկ թե շարժվի, հանկարծ,
Օ, իմ տանջվող սրտիկ,
Առաջինը դու ես ծվատվելու
Սայլն այդ քաշող-հրող
Նժույգների սմբակի տակ:

Օ, չէ, ի՞նչ եմ ասում, նժույգ չկա':
Նժույգ լիներ՝ վիճակն այս տարաբախտ
Երկրիս մոտիկ չէ'ր գա,
Պատի'վ կունենայինք:
Նժույգի չափ չկանք՝ լինենք պատվախնդի՜ր:

Լռեմ:
Կրկին լռեմ, ինչպես մինչև հիմա,
Թողնեմ, որ հռհռան օտարները ազգիս վրա:

Բայց, չէ'
Լավ է, ինքս ասեմ, լացեմ, նույնիկ գոռա'մ,
Թե կեսն ազգիս խուլ է, կույր է, կամ՝ համր...
Գուցե՞... մյու՞ս... կե՞սը... կհասկանա՞...
Ինչու՞ այսպես եղավ...

Այն ո՞ր պահի՜ն, ժամի՜ն, ակնթարթի՜ն,
Ի հեճուկս՝ թշնամուն, օտարին,
Պատիվն ազգիս՝
Պատառ-պատառ եղավ...
Ու անիծյալ մեկի հրամանով կարծես ՝
Աշխարհով մեկ տարածվելով՝
Անհետացա՜վ...

Ինչպիսի՜ ցա՜վ...
Հող կորցնելուց և ո'չ պակա՜ս...

Կորուստի ցավ շա՜տ ...

[Продолжается]

Հայրենադարձի աղոթքը

Դրախտ չուզեցի՜նք, աղբա՜ր,
Այնքա'ն՝ որ կողքից անցնի՜նք...
Մտանք Հայաստա՜ն աշխարհ՝
Ալ, հույսերնիս կորսուցինք:
Հոստեղ ըլլալով՝ հոս չենք,
Ոտնաչափ հողերուս՝ կարոտ,
Աստվա՜ծ, քեզի կաղաչե՜նք,
Չի ձգիս մեզի՝ անկարող:
Փանմը չուզեցինք քի,պե՜
Քանի մը փարա ալ՝ ունինք,
"Քացե'ք:" - Ըսին մեզ,- "հոսկե",
"Օտարին՝ տալիք մը չունինք:"
Հիմակ ու հիմակ, Տեր, ըսե՜
Թուն ալ մեղքեր հոս չունի՞ս
Ադ ե՞րբ դարցան օտարներ,
Բուռմը զավակը ազգիս:
--
Ռ. Խաստյան

Դու գնացի՜ր

քրտնած ապակու վրա
մատով խազեր եմ քաշում,
նկարելով՝ անհեթեթություն...
այդ պահին իմ մեջ է... լոկ դատարկություն:
Իսկ
հեռվից,
քո տեսքով
քմծիծաղ է տալիս
մի ամբողջ հավերժություն...

Շիկարերը

Մի շիկահեր ամռան ծաղիկ
Շնչահեղձ էր լինում... կյանքից:
Իսկ ճամփեզրին՝
Վարար գետը իր վարսերը
Պոկռտում էր ակունքներից,
Թե ի՜նչ՝ նրա առվակների
Սառ ջրերը
Վազե ի վազ
Հասնե'ն ծաղկի երազներին,
Ու այն քնքուշ, նուրբ էակը
Չանհետանա այս աշխարհից...

Մի շիկահեր ամռան ծաղիկ
Մինչև հիմա
Կնոջ դեմքով
Լուռ ժպտում է առվակներին:

Դեկտեմբեր

Դատարկ մի դեկտեմբեր, սառը լուսաբաց,
Լռակյաց քաղաք, մի վախկոտ արև,
Մի սպիտակած կտավ: Կկարի որից
Մի կարկամած ձմեռ ուրույն շորեր:
Դատարկ մի դեկտեմբեր, լուռ ու մունջ վկա
Իմ՝ «չնայած-ին»կամ էլ, քո՝ « չէ-ին»
Մեկմեկու գրած սուղ գաղտնագրերից
Բացի՝ ավա՜ղ ուրիշ մի ջերմություն չկա:
Դատարկ մի դեկտեմբեր ու չգնված տոմսեր,
Չհնչեցված զանգեր, որոնց սպասող չկա:
Անտանելի գիշեր, ոչինչ չասող ցերեկ,
Ու զույգ սրտերի տենդ. ԳԱՐՈՒՆ ԿԳԱ՜...