СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 17 из 24

ՈՒԺԵՂ ԵՄ ԵՍ

Ճակատագիրն ինձ հարվածել է,

Բայց քեզ խնդրում եմ՝ չխղճա'ս,

Այսպես՝ ես ավելի ուժեղ եմ

Ինձ չի' սպանել իմ ցավը այս:



Թող միշտ ցավի', տնքա' իմ սիրտը,-

Ես պետք է ամենքին ժպտամ,

Անկոտրում, համառ է է միտքս

(Միայն, միայն տեղի չտամ:)



Հարյու'ր, հազա'ր փակի ետև

Ես արցունքներն իմ կպահեմ,

Միայն, միայն, քե'զ երբևէ՜

Ինձ պես "ուժեղ"... ես չտեսնեմ...

Ռ.Խաստյան

ԴԻՊՎԱԾ

ԴԻՊՎԱԾ
Մոտենում եմ հարուստ, բայյց ժլատ հարևանիս, որի արմատները Վանից են:
Նրա կինը նախօրեին գանգատվել էր ամուսնուց, թե՝ տանը ինչքան փող կա-չկա հետն է ման տալիս և ո'չ մի կոպեկ կնոջ ձեռքին չի թողնում:
Շատ լուրջ դեմքով, օգտագործելով հարևանության մեջ ունեցած հեղինակությունս, ասում եմ.
- Հարևան ջան, առարկություն չե'մ ընդունում: Էլ մի հարցրու ինչի համար, բայց մոտդ ունեցածդ ամբողջ գումարը հենց հիմա պիտի տաս ինձ: Պահն է այդպես պահանջում: Դու հո գիտե՞ս, ես հենց էնպես մարդուց բան չեմ ուզի...

Հարևանս կարկամում է, գույնը գցում, ձեռքերը սկսում են դողալ: Խեղճ մարդ: Այսպիսի էլ փորձա՞նք, օրը ցերեկո՞վ:

Բանն այն է, որ ես իր համար այն եզակի մարդկանցից եմ, որոնց "չէ" ասելը՝ ռուսի ասած. "себе дороже!":(Պատճառներն այստեղ չեմ բացահայտում):

Հարևանս սկսում է դողացող ձեռքերով գրպանները տնտղել: Մի կապոց թղթադրամ է հանում ու մեկնում ինձ:

- Չլսեցի՞ր: Ասեցի՝ ինչ ունես-չունես մո'տդ: Ամբո'ղջը: - Անդրդվելի հայացքով ու պահանջատիրոջ ձայնով ասում եմ ես, ամբողջովին մտնելով Ռոբին Հուդի դերի մեջ: ...

[Продолжается]

ՄԻԱՅՆ ԹԵ

Մեկ ծիծաղում եմ, մեկ՝ լաց եմ լինում,

Ես լաց ու ծիծաղ խառնել եմ իրար,

Կատա՞կն է բախտի, թե՞՝ նոր փորձություն,

Խելագարվել եմ, ա՜խ, սիրո համար:



Հոգեվիճակն իմ մի անուն ունի՝,

Քայլել անդունդի շեղբածայր եզրին,

Բայց ես կառչում եմ արևի շողից,

Սերը դարձնելով՝ փարոսը ճամփիս:



Հա': Հանուն սիրո ես պիտի ապրեմ,

Երջանիկ լինեմ՝ իղձով անմեկին,

Սերը քայլն է իմ դեպի Տիեզերք,

Միայն թե,միայն... մեկը ինձ սիրի...

Ռ.Խաստյան

ԳԻՏԵՄ

Գիտեմ, գիտե'մ, սիրելի՜ս,
Գալու է ժամը
Ու ինչ-որ մեկը
Հարվածելու է,
Ըստ որում՝ ուժեղ...

Ես կորչելու եմ,
Փրկելով սերն իմ
Ամենայն աչքից.
Ինչպես դեզի մեջ՝
Ժանգոտ մի ասեղ:

Դու...
Խոստովանահա՞յր ես...
Ուզում...
Ինձ լինել ...
Լացե՞մ: Ծիծաղե՞մ:

Թե՞,
Խոստովանեմ սերն իմ,
Որ մեղքի նման՝
Տարա շալակիս...
Էլի՜ կտանե՜մ:

Գիտեմ,
Գիտե'մ, սիրելի՜ս,
Հանձնվում են
Ուժեղներն անգամ
Դավաճանվելիս:

Բայց կան այնպիսիք,
Որ թուլ չեն տալիս
(ՀԵՆՑ կյանքի' գնով)
Սերը
Խոշտանգել...

Ռ.Խաստյան

ԽՈՍՔԸ

Խոսքը միտք է,
Խոսքը գործ է,
Խոսքը դեղ է հրաշագործ,
Թե պետք եղավ, նաև թույն է.
(Հապա ինչպե՞ս պատժել՝ անխոս:)

Խոսքը, իրավ որ, արժեք է,
Ափսո՜ս, հաճախ չենք հասկանում.
Աննպատակ ասում-խոսում,
(Անմտություն ենք սնուցում:)

Սակայն, խոսքը
Ոսկուց է թանկ,
Տո, ի՞նչ ոսկի, ի՞նչ ադամանդ,
Խոսքը հենց Աստծո Զավակն է,
Որ ի վերուստ է մեզ տրված:

Թե որ Ճիշտ չեմ,
Հապա ինչու՞,
Հապա ինչպե՞ս է դա լինում,
Որ աշխարհում այս բազմատես,
Միա'յն, միա՜յն մարդն է խոսում...

Խոսքը՝ բանն է:
Բանն՝ Աստված է:
Ու...
Ամենքին,
Պարգև որպես,-
Արդարորեն բաժանված է:

Մարդուց մի բան է պահանջվում,
Աստծով-Խոսքով լցված՝ մարդուց.
Իմանալ ԱՅՆ
Ճիշտ գործածել,
Պաշտել' ԽՈՍՔԸ, սիրել՝ ԱՍՏԾՈՒՆ...

Իմաստությու՜ն՝ ամենեցուն:

Ռ.Խաստյան